Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ Օգոստոսի 27

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հաճախ կթվա, որ շրջապատողները ձեզ սխալ են հասկանում, կասկածում են, իսկ երբեմն բացահայտ մեղադրում են, որ ինչ-որ բան չեք արել: Աշխատեք եզրակացությունների և որոշումների հարցում չշտապել: Մի քիչ սպասեք. իրավիճակը շուտով կպարզվի, և դուք կտեսնեք, որ իրականում թշնամիներով չեք շրջապատված:

Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք տնային գործերին: Կարող են խնդիրներ ծագել, որոնցից ձեզանից բացի ոչ ոք գլուխ չի հանի: Հավանական են անհրաժեշտ իրեր գնելու հետ կապված չծրագրված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք կկարողանաք շատերի հետ ընդհանուր լեզու գտնել, տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին: Կարող եք անցնել երկար ժամանակ խլող գործերին, ստանձնել մասշտաբային նախագծերը:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ու հնարավորություն կտա մյուսներից շուտ տեղեկատվություն ստանալ, իմանալ այն, ինչ շուտով պետք կգա: Ուշադիր եղեք. կարևոր բանի մասին կարող են պատմել մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ ծրագրեք այսօրվա համար, մի շտապեք ու աշխատեք զգույշ գործել: Չմտածված խոսքերն ու արարքներն իրենց հետ տհաճություններ կբերեն: Հավանական են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ, որոնց պատճառով սկսածը ժամանակին ավարտին հասցնել չի ստացվի: Բայց նկատելի կլինի նաև դրական միտումների ազդեցությունը:

Հավանական են դրական փոփոխությունները ֆինանսների ոլորտում, նշանակալի դրամական մուտքեր: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները: Ուսման, կարիերայի հետագա զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Խուսափեք թեթևամտությունից նույնիսկ ամենահասարակ գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք: Հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի կորուստներ: Բայց օրն ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չի դասավորվի, եթե ձեռքերը ծալած չնստեք, աշխատեք փոխել իրավիճակն ու գտնեք դա անելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին չարժե հոգնեցնող բաներ ծրագրել. մեծ ծանրաբեռնվածության հետևանքով ինքնազգացողությունը կարող է վատանալ: Չեն բացառվում գլխացավերն ու անքնությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից են, շատ բան հրաշալի կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք գործերում, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ հին ծանոթների հետ, բայց կհաջողվի փոխհամաձայնության հասնել, որոշումներ ընդունել, որոնք բոլորին կգոհացնեն: Օրվա սկզբին հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Դրանք կարող են վերաբերվել ձեզ կամ ձեզ համար թանկ մարդկանցից մեկին: Տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ, արդյունավետ աշխատանքի օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ լուծումներ կգտնեք, որոնք մյուսները չեն նկատել: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Օրը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է կարևոր բաների մասին զրուցելու, այն ծրագրերը քննարկելու համար, որոնց համար պետք է միավորել ջանքերը:

Մի շտապեք կիսվել նոր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ հաջող են թվում: Սկզբում ամեն ինչ ինքնուրույն մտածեք, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է, որը թույլ կտա ձեզ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դուք արագ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից՝ առաջնորդվելով ներշնչմամբ: Լավ գաղափարներ կհայտնվեն հենց այն ժամանակ, երբ դրանք պետք կլինեն:

Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նույնիսկ եթե վաղուց չեք շփվել իրար հետ ու վերջին շրջանում այնքան էլ լավ լեզու չէիք գտնում, հիմա պայմանավորվելը դժվար չի լինի: Հաճելի կանցնեն սիրային ժամադրությունները: Դուք չեք կորցնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, նա էլ կփորձի նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ պատահի, աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Երբեմն դժվարությամբ կգուշակեք, թե ինչ հետևանքներ կունենան ձեր գործողությունները. իրավիճակից գլուխ հանելու ու ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Օգտակար կլինի շրջապատողներին հետևելը՝ նրանց արարքները, որոշումներն ու սխալները վերլուծելու համար: Դա կօգնի խուսափել սեփական սխալներից:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում, հատկապես եթե խոսքը ոչ միայն սեփական գումարի, այլ նաև ընտանեկան միջոցների կամ հարազատների ունեցվածքի մասին է: Նման դեպքերում ցանկացած որոշման շուրջ արժե երկար մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ նոր գործ ստանձնելու համար: Հոգ չէ, եթե նրա մասին քիչ բան գիտեք. արագ կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել: Կգտնվեն օգնել ցանկացողներ, համատեղ աշխատանքը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Ձեր արարքներն ինչ-որ մեկին չափազանց համարձակ ու էքստրավագանտ կթվան, բայց հենց դրանց շնորհիվ դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց ուզում եք դուր գալ:

Դժվարություններ կծագեն, երբ պետք լինի զբաղվել լավ ծանոթ, բայց միապաղաղ ու ձանձրալի գործով: Դուք հաճախ կշեղվեք, այդ իսկ պատճառով կարող եք սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է կարևոր բաները քննարկելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոք նախկինում նախընտրում էին միայնակ աշխատել, միայն սեփական ուժերի վրա հենվել ու ոչ ոքի չաջակցել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք արագ կհասկանաք, որ դրանց արժե համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա շահավետ գնումներ անել: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում կարող էիք դատել միայն շրջապատողների ակնարկներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ է խոստանում: Դուք շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել, միշտ ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք: Թշնամիները կարող են փորձել հարված հասցնել ձեր հեղինակությանը, բայց պարտություն կկրեն: Իսկ դուք բաց չեք թողնի ձեզ վնասողներին զինաթափելու հնարավորությունը:

Օրը հարմար է գործնական ու սիրային ուղևորությունների համար: Հեռու տեղեր մեկնելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն շեղվեք սովորական երթուղուց, փոխեք պայմանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեզ շատերը կօգնեն, կարող եք հույս դնել հին ու նոր ծանոթների աջակցության վրա: Օրը հարմար է և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց. բաց մի թողեք այն: Այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա ձեզ նույնպես օգուտ կտա:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այդ գումարը հետո կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված