Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջափնյակում 79-ամյա ծերունին մուրճի հարվածներով սպանել է իր մորաքրոջ որդուն. Հայտնի է դաժան սպանության դրդապատճառը . Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է 79-ամյա Բախշի Երիցյանի, նրա կնոջ՝ Էլմիրա Երիցյանի ու տաքսու վարորդ Ռաֆիկ Մկրտչյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը Բախշի Երիցյանին ու նրա 64-ամյա կնոջը մեղադրել էր նախնական համաձայնությամբ, խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

66-ամյա Ռաֆիկ Մկրտչյանը մեղադրվում էր հանցագործության հետքերի՝ նախապես չխոստացված պարտակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 31-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Բախշի Երիցյանը կնոջ՝ Էլմիրայի հետ Հրազդան քաղաքում նստել է Ռաֆիկ Մկրտչյանի տաքսին, միասին եկել են Երևան՝ Մարգարյան փողոց: Մեքենան կայանել են, իրենց բջջային հեռախոսները թողել են մեքենայում, երեքով գնացել են Ֆուչիկի փողոցի շենքերից մեկում բնակվող՝ Բախշի Երիցյանի մորաքրոջ տղայի՝ գործով տուժող Արշավիրի բնակարան:

Բախշի Երիցյանը ցանկանում էր Հրազդանում գտնվող բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրուցել Արշավիրի հետ, նաև՝ այդ բնակարանում գտնվող չհրկիզվող պահարանից իրեն պատկանող ոսկե զարդերը վերցնելու համար՝ բնակարանի բանալին պահանջել Արշավիրից:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բախշին Արշավիրից մերժում է ստացել ու նրան սպանելու դիտավորությամբ մուրճի երկաթե հատվածով հարվածներ է հասցրել Արշավիրի դեմքին:

Վերջինս ընկել է սենյակում գտնվող մահճակալին, սկսել է գոռալ: Նրա դիմադրությունը կանխելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էլմիրան հատակից վերցրել է պլաստմասսայե շշեր, հարվածներ է հասցրել Արշավիրի գլխին, ապա իր մարմնով ընկել է Արշավիրի վրա, բռնել է նրա ձեռքերը, իսկ Բախշին թղթի կտորներով փակել է Արշավիրի շնչուղիները ու միաժամանակ շարունակել է մուրճով հարվածներ հասցնել նրա դեմքի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բաց, բութ՝ գանգուղեղային, ու պարանոցի՝ փակ, բութ վնասվածքներ, և սպանել են Արշավիրին:

Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը բնակարանի նկուղ տեղափոխելու համար Բախշին բռնել է սպանվածի ձեռքից, Ռաֆիկը՝ մյուս ձեռքից, իսկ Էլմիրան՝ ոտքերից: Երեքով դիակը տարել են խոհանոց, բայց չեն հասցրել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին նկատվել ու բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Առաջադրված մեղադրանքում Բախշի Երիցյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Արշավիրը իր մորաքրոջ որդին էր, միաժամանակ՝ իր առաջին կնոջ եղբայրը:

Բախշին 1961 թվականին ամուսնացել էր իր մորաքրոջ աղջկա հետ, համատեղ ամուսնությունից ունեցել են 2 երեխա:

2011 թվականին Բախշիի կինը մահացել է:

2014 թվականին 77 տարեկան Բախշին ամուսնացել է 62 տարեկան Էլմիրայի հետ:

Բախշին դատարանում հայտնել է, որ 1991 թվականին ինքը Հրազդանում բնակարան է գնել: 1993 թվականին այդ բնակարանը ձևականորեն ձևակերպել է կնոջ եղբոր՝ Արշավիրի անունով: 1997 թվականին ինքը Արշավիրից պարտավորագիր է վերցրել՝ Հրազդանի բնակարանն իրեն վերադարձնելու մասին: Սակայն Արշավիրը 2003 թվականին բնակարանը գաղտնի պետականորեն ձևակերպել է իր անունով:

2010 թվականին նա ոստիկանների հետ գնացել է հիշյալ բնակարան ու պահանջել է, որ այնտեղ ապրողներն ազատեն բնակարանը:

2015 թվականի հունվարի 31-ի առավոտյան ինքը պայմանավորվել է տաքսու վարորդ Ռաֆիկի հետ, որ իրեն Հրազդանից բերի Երևան՝ Արշավիրի տուն: Էլմիրան եկել է իր հետ:

Ֆուչիկի փողոցում՝ Արշավիրի բնակարանին ավելի մոտ՝ տեղ չի եղել մեքենան կայանելու: Մեքենան կայանել են Մարգարյան փողոցում: Որպեսզի վարորդը մենակ չմնա, նրան էլ առաջարկել են իրենց հետ գնալ Արշավիրի տուն:

Երեքով ոտքով քայլել են դեպի Արշավիրի շենքը: Մեքենայում մոռացել են իրենց բջջային հեռախոսները:

Արշավիրի բնակարան սկզբում մտել է Էլմիրան, հետո՝ Ռաֆիկը, վերջում՝ ինքը: Էլմիրան ու Ռաֆիկը սպասել են միջանցքում, իսկ ինքը Արշավիրի հետ գնացել է ճաշասենյակ, որտեղ դրված էին գրասեղան ու մահճակալ: Արշավիրը ինչ-որ իր է վերցրել ու պահել է բռունցքի մեջ: Բնակարանի կառուցվածքը իրեն հայտնի էր, ինքն այնտեղ մոտ քսան տարի առաջ եղել էր: Չգիտեր, որ բնակարանի խոհանոցի հատակից մուտք կա դեպի նկուղ, դա նկատել է բնակարան մտնելուց հետո:

Ինքը Արշավիրին ասել է, թե եկել է, որ միասին գնան Հրազդանի ոստիկանություն, ոստիկանների ներկայությամբ բացեն Հրազդանի բնակարանում գտնվող չհրկիզվող պահարանը, որտեղ ինքը ժամանակին պահել էր իր ոսկե զարդերը: Ասել է, թե ուզում է վերցնել իր զարդերը:

Արշավիրը վիրավորական արտահայտություններ է արել իր կնոջ հասցեին, ասել է, թե ոսկեղենը վայելում են Վորոնեժի գեղեցկուհիները: Այս ասելով՝ Արշավիրը քաշել է իր թևից: Ինքը օգնություն է կանչել: Արշավիրը ձեռքի իրով հարվածել է իր գլխին: Ինքն ուշագնաց է եղել, այլևս ոչինչ չի հիշում:

Ինքը հետո է տեղեկացել, որ Արշավիրը իրեն ոտքերով էլ է հարվածել: Քաշքշոցի ընթացքում ինքը վերցրել է սենյակում գտնվող ինչ-որ առարկա: Երբ Արշավիրն իրեն քաշել-տարել է մահճակալի մոտի անկյունը, ինքն իր ձեռքի առարկայով հարվածել է Արշավիրի գլխին կամ ճակատին: Նա ընկել է մահճակալի վրա: Ինքն ընկել է նրա վրա: Իր մատները քարացել են, ինքը չի կարողացել բացել մատները, ձեռքի առարկան մնացել է ձեռքին: Ինքն ընկել է, Էլմիրան իրեն բարձրացրել է, այնուհետև Ռաֆիկի հետ Արշավիրի հեռախոսով փորձել են զանգել շտապօգնություն:

Ինքը Արշավիրին գրկած տեղափոխել է խոհանոց, պառկեցրել է հատակին, կանգնել է նրա ոտքերի մոտ: Խոհանոցում և սենյակներում պատուհաններ կային, բայց թերթերով փակված էին, բնակարանում հատակին էլ էին թերթեր փռված՝ նորոգում էր գնում: Ինքն Արշավիրի ոտքերի մոտ կանգնած էր, երբ բնակարանի դուռը թակել են, ինչ-որ մարդիկ ներս են մտել, բռնել են իր ձեռքերն ու ասել են, որ ինքը կալանավորված է:

Բախշին հայտնել է, որ իր մոտ մշտապես բժշկական ձեռնոցներ է պահել, քանի որ թութք ունի: Ինքը Արշավիրի դիակը չի ծածկել, պատուհանների մոտ ոստիկանների չի տեսել:

Բախշին նշել է, որ թուղթ է մտցրել Արշավիրի բերանը՝ այդ թղթերը կպած էին իր ձեռքին, չգիտի, թե ինչու է թղթերը մտցրել Արշավիրի բերանը: Ինքը Արշավիրին քարշ չի տվել խոհանոց, այլ իր մեջ ուժ է գտել, նրան գրկել-տարել է: Արշավիրն անգիտակից էր, բայց ինքը համոզված չէ, որ նա մահացած էր:

Բախշին պնդել է, որ կինն ու վարորդը իրեն չեն օգնել դիակը սենյակից խոհանոց տանելիս…

Էլմիրա Երիցյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բնակարանի հատակին եղած շշերով ինքը չի հարվածել Արշավիրին, ինքն այդ շշերը ոտքերով հրել է դեպի միջանցք, որ Արշավիրն ու Բախշին շշերով իրար չվնասեն:

Էլմիրան նշել է, որ ինքն էլ է ուշագնաց եղել, ոչինչ չի տեսել: Գիտակցության է եկել, դուռը շոշափելով՝ գտել է բանալին: Դուռը բացել ու տեսել է, որ ինչ-որ մարդիկ կան… Ինքը Արշավիրի դիակը չի տեսել, քանի որ ուշագնաց էր, դիակը չի տեղափոխել: Ռաֆիկ Մկրտչյանն էլ այդ ժամանակ օգնում էր իրեն, նա էլ դիակը չի տեղափոխել…

Ռաֆիկ Մկրտչյանը նույնպես առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ասել է, թե ինքը չի օգնել Բախշիին՝ Արշավիրի դիակը տեղափոխելու ժամանակ, ինքը այդ ընթացքում փորձում էր շտապօգնություն զանգել Արշավիրի հեռախոսով…

Նախաքննական ցուցմունքում Ռաֆիկը հայտնել է, որ տեսել է՝ Բախշին ինչպես է մուրճով հարվածել տանտիրոջ գլխին: Էլմիրան շշերով հարվածներ է հասցրել մահճակալին ընկած Արշավիրի գլխին, բռնել է նրա ձեռքերից ու թույլ չի տվել, որ նա դիմադրի: Բախշին շարունակել է մուրճով հարվածել:

Ինքը շրջվել ու տեսել է, որ Բախշին մուրճով խփում է Արշավիրի գլխին ու դեմքին՝ միաժամանակ բղավելով. «Կյանքս կերար, դե կեր», ու Արշավիրի բերանի մեջ էր մտցնում թղթի կտորներ՝ դրանք բերանի մեջ հրելով մուրճի կոթով…

Բազմակի հարվածներից հետո հասկացել են, որ տանտերը մահացել է: Բախշին ասել է, որ տանը նկուղ կա, առաջարկել է դիակը տեղափոխել ու գցել նկուղը, որի մուտքը խոհանոցի հատակից էր:

Ինքը չի համաձայնել, առաջարկել է Արշավիրին տանել հիվանդանոց կամ շտապօգնություն կանչել: Իրեն ասել են, որ իր գործը չի, թող չխառնվի: Արշավիրի մարմինը տեղափոխել են Բախշին ու կինը: Դիակը դրել են խոհանոցի հատակին, Բախշին բացել է նկուղի դուռը, այդ ժամանակ բնակարանի դուռը թակել են: Ինքը չլսելով Բախշիին՝ դուռը բացել է, ներս են մտել ոստիկաններ….

Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությոսւնների մասին Ռաֆիկ Մկրտչյանն ասել է, որ նախաքննական ցուցմունքները տալու ժամանակ եղել է շոկային վիճակում, չի հասկացել, թե ինչ է հայտնել…

Քանի որ բնակարանից լսվող ահավոր աղմուկի պատճառով հարևաններն արդեն իսկ ահազանգել էին ոստիկանություն, ոստիկանները բնակարանին մոտեցել են այն ժամանակ, երբ բոլոր գործող անձինք ներսում էին, բնակարանի մուտքի դուռն էլ փակ էր: Ոստիկանները փորձել են ներս նայել պատուհաններից: Ըստ ոստիկանների՝ պատուհանները միայն կիսով չափ են փակ եղել թերթերով: Վկա ոստիկանի ցուցմունքով՝ ինքը պատուհանից ներս է նայել ու տեսել է, որ երկու տղամարդ ու մի կին դիակը քարշ են տալիս դեպի խոհանոց: Իրենք ձայն են տվել, թե ի՞նչ է կատարվում, Բախշին ասել է՝ ամեն բան նորմալ է, ձեռքի շարժումով հասկացրել է՝ գնացեք: Բայց իրենք շարունակել են դուռը թակել: Վերջապես դուռը ներսից բացել են, երեք ամբաստանյալները կանգնած են եղել դռան մոտ: Հյուրասենյակում անկողինը ամբողջովին արյան մեջ է եղել, արյան հետքեր են եղել անգամ պատերին:

Անգամ այն պայմաններում, որ ոստիկանները «տաք-տաք» վրա են հասել ու կանգնել խոհանոցի հատակին ընկած արնաշաղախ դիակի կողքին, բնակարանում գտնվող երեք անձանց էլ տեղնուտեղը ոստիկանություն են տարել, բայց ծանր հանցագործության բացահայտման հարցում մնացել են չհստակեցված, հակասական բազմաթիվ պահեր…

Այս գործով անցկացվել են երեք դատահոգեբանական փորձաքննություններ: Երկուսի եզրակացությամբ տրվել է, որ հանցանքի կատարման պահին Բախշի Երիցյանը եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, իսկ մի եզրակացությամբ՝ որ նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Նշենք, որ սա միակ քրեական գործը չէ, որով անցկացվել է մի քանի դատահոգեբանական փորձաքննություն, ու տրվել են իրարամերժ եզրակացություններ, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում գործի արդարացի քննության համար, ինչպես նաև ձգձգում է գործի քննության ժամանակը… Դատահոգեբանական փորձաքննությունների անցկացումը կարծես թե վերածվել է յուրատեսակ «աքիլլեսյան գարշապարի»՝ հատկապես սպանությունների վերաբերյալ գործերով…

Տվյալ գործով դատարանը ավելի վստահելի է համարել այն երկու դատահոգեբանական փորձաքննությունները, որոնց եզրակացություններով Բախշի Երիցյանը հանցավոր արարքի կատարման պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Դատարանը վերաորակել է Բախշի Երիցյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունվարի 31-ից:

Պատժի կրման ընթացքում Բախշի Երիցյանի նկատմամբ կնշանակվի հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ:

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել մի ամբողջ շարք վկայություններ ու ցուցմունքներ և եզրակացրել է, որ Էլմիրա Երիցյանի ու Ռաֆիկ Մկրտչյանի մեղավորությունը, հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չէ:

Էլմիրա Երիցյանն ու Ռաֆիկ Մկրտչյանը արդարացվել են, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Էլմիրա Երիցյանը անհապաղ դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:

Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ տուժող կողմին իրավունք վերապահելով այդ հայցը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Հ. Չախոյանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը: Բախշի Երիցյանին ու Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել խմբի կազմում նախնական համաձայնությամբ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատախազը պահանջել է 79 տարեկան Բախշի Երիցյանին դատապարտել 14 տարի ազատազրկման, Էլմիրա Երիցյանին՝ 12 տարի ազատազրկման:

Բողոքաբերի կարծիքով՝ հանցագործության հետքերը թաքցնելու՝ պարտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով Ռաֆիկ Մկրտչյանը պետք է մեղավոր ճանաչվի ու դատապարտվի 2 տարի ազատազրկման:

Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի․ զոհեր կան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել էՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները ԼիբանանումԻսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքինԲայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակովԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր ԽաչատրյանՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ ԼավրովԵրևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՍիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասինՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպանԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինԻրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ինԿարևորում եմ այսօրվա միջոցառումը. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասինՍրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին«Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ)Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվելԻշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջԻրանի գերագույն հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)
Ամենադիտված