Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը
ՖՈՏՈԴերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե հագուստ է կրում։ Մարինկան պարզ սանրվածքով է ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց էր ուսի հատվածում։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Նուրբ»։