Իլոն Մասկը ռեկորդային հարստության տեր է դարձել
ՖՈՏՈTesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն այս տարվա սկզբից 3,7 անգամ աճել է՝ հասնելով ռեկորդային 101 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդել է Bloomberg Billionaires Index-ը:
Տարվա սկզբին Մասկի կարողությունը կազմել է 27,4 միլիարդ դոլար: Սակայն Tesla-ի բաժնետոմսերի արժեքի արագ աճը 73,6 միլիարդ դոլարով ավելի է հարստացրել ձեռնարկատիրոջը: Ինչպես հայտնի է, արժեթղթերն աճել են 6,45 %-ով՝ 1 բաժնետոմսի դիմաց կազմելով 2153,17 դոլար:
Bloomberg-ի վարկանշային ցուցակում Մասկը զբաղեցնում է 4-րդ տեղը: Ներկայացնում ենք ցուցակի առաջին չորս միլիարդատերերին՝ իրենց կարողությամբ հանդերձ՝
- Ջեֆ Բեզոս - Amazon-ի հիմնադիր, 202 մլրդ դոլար,
- Բիլ Գեյթս – Microsoft-ի հիմնադիր, 124 մլրդ դոլար,
- Մարկ Ցուկերբերգ – Facebook-ի հիմնադիր, 115 մլրդ դոլար,
- Իլոն Մասկ - Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, 101 մլրդ դոլար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: