Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պրիմիտիվ քաղաքական առօրյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուցե ինչ-որ տեղ պարադոքսալ թվա, սակայն հենց առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, մինչդեռ բովանդակային առումով դասական ամլություն է: Փաստենք՝ այսօր «քաղաքական կյանք» ասվածը պարզունակացվել է՝ դառնալով կենցաղային ցածր բուլվառային մակարդակի: «Հեղափոխություն», իսկ ըստ էության՝ անարյուն իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնելուց հետո և այդ տարբերակով բաղձալի իշխանությանը հասած խմբակը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, այլ բան չի կարողանում և չի էլ ցանկանում անել: Նրանք հասել են իրենց նպատակին՝ տապալել են «կոռուպացված քրեաօլիգարխիային»:

Եվ իրականում, քանի դեռ գոյություն ունի ցանկացած անհեթեթություն և ակնհայտ օրինախախտում ողջունող և ծափահարողների բազմություն, չհաշված ֆեյքերն ու բացահայտորեն ուղեղազուրկների վրա հաշվարկված իշխանական քարոզչությունն այդ տարբերակը «աշխատում» է: Սեփական խոստովանությամբ՝ «իզմերից», այսինքն՝ գաղափարախոսական որևէ հենքից, ուղղվածությունից զուրկ իշխանությունն անխուսափելիորեն դառնում է մեկ «իզմի» կողմնակիցն ու գաղափարախոսը՝ «պոպուլիզմը»: Այսինքն՝ բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, քարոզչաքաղաքական «գործիքակազմով»՝ սուտ, կեղծիք, ցինիզմ, խեղաթյուրում, պիտակավորում, պատժիչ ապարատով՝ ԱԱԾ, Ոստիկանություն և, առհասարակ, ամեն ինչով իշխանությունը պահել, հանուն՝ իշխանության:

Հատկանշական է, որ նույնիսկ, թվում է, թե «գաղափարական հենք» ունեցող իշխանական նախաձեռնությունները ոչ մի կերպ չեն հասցվում ավարտական փուլի: Իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ տրամաբանական էր թվում արտահերթ ընտրություններ անելը, Նիկոլ Փաշինյանը ամենուր հայտարարում էր, որ «բռնատիրական» Ընտրական օրենսգրքով ոչ մի արտահերթ ընտրության չենք գնա: Տրամաբանորեն, պետք էր բարեփոխել ԸՕ-ն, իմիտացիա ստեղծեցին, թե իբր օրենսգրքի փոփոխության գործընթացն են իրականցնում, սակայն դա այդպես էլ չիրականցավ․ կտրուկ փոխվեց մոտեցումը, և ընտրությունն իրականացվեց հին ընտրակարգով։

Նույնը վերաբերվում է դատավորների «վեթթինգին», մի գաղափար, որը հայաստանյան իրականության մեջ ներդրեց Նիկոլն անձամբ: Ի սկզբանե դա իշխանության համար օրակարգային թիվ մեկ նշանակություն ունեցող հարցն էր, սակայն երբ տվյալ պահին Փաշինյանին ամենից շատ հուզող դատական հարցով դատարանը նրա կապրիզը բավարարեց, «վեթթինգը» մոռացվեց, մղվեց երկրորդ պլան, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ի վերջո դա էր պիտանի քայլ, թե փաշինյանական ֆեյք օրակարգը: Հարցն այն է, որ ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարթակներում Հայաստանը գաղափարաքաղաքական իմաստով ոչ միայն դոփում է տեղում, այլև դեգրադացվում է: Չկա ոչ մի համապարփակ ծրագիր, չի գեներացվում միտք, չեն դրվում նպատակներ ու դրանց հասնելու ծրագրեր չեն նախանշվում: Չկա քաղաքական բանավեճ, չկա գաղափարների բախում, չկան փաստարկված և բազմակողմանի քննարկումներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Հայերին Լարսից հիվանդանոց են տեղափոխել․ ի՞նչ է հայտնի Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է
Ամենադիտված