Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Բակո Սահակյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը տոնում էր իր ծննդյան 60-ամյակը։ Այդ ժամանակ Արցախում էր գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից 1or.am կայքը փորձեց ճշտել, թե արդյոք պարոն Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին։
Հարցին ի պատասխան Մանե Գևորգյանը պատասխանեց․
«Պարոն Փաշինյանի գործունեությունը բաց է, և այն ամենը ինչ տեղի է ունենում դուք տեսնում եք։ Ամսի 29-ին և 30-ին այն ինչ տեղի է ունեցել Արցախում այդ մասին եղել են և՛ մամուլի հաղորդագրություններ, և՛ տեսանյութեր»։
Սակայն շնորհավորանքի մասին պաշտոնական որևէ հայտարարություն մինչ այս չի եղել։
Սոնա Գիշյան