Արդարության սպասումով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ դատավոր Ա․ Մաթևոսյանը բավարարել է իր բողոքը ընդդեմ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ, հայտնելով, որ գործի քննությունը կվերսկսվի։
Այդ թեմայով 1or.am կայքի լրագրողը զրուցել է փաստաբանի հետ և պարզել, որ գործի ընթացքում եղել են մի շարք թերություններ։
«Այն թերությունները, որոնք եղել են գործի ընթացքում, բացահայտ են, և այդ մասին ես ժամանակին միջնորդություն եմ ներկայացրել նաև քննիչին և պահանջել եմ կատարել մի շարք լրացուցիչ գործողություններ, որպեսզի իրավիճակը վերջնականապես պարզվի։ Իսկ քննիչը մերժել էր, և գործի վարույթը կարճվել էր։ Իսկ հիմա դատարանը հիմնավոր գտավ իմ բողոքը և որոշեց, որ քննությունը պետք է վերսկսվի»։
Իսկ այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի նոր դատական գործից Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․
«Ինչպես միշտ՝ արդարության»։
Սոնա Գիշյան