Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիրտի մահացու հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին բոլոր լրատվական «սլոգոններում»՝ Արմավիրն էր։ Եվ սա բնական է, քանի որ այնտեղ տեղի ունեցած դեպքերի պատճառով կան մարդկային զոհեր։ Առաջին դեպքը օղու անօրինական, տնայնագործական արտադրանքի մասին է, ինչի օգտագործելու պատճառով մահացել է տասը մարդ, մյուսը՝ կոնյակի օրինական արտադրամասում գրանցված հրդեհի, որի պատճառով մահացածների թիվը երկուսն է, ևս չորսը վիրավոր են։ Հրդեհը, ըստ նախնական գնահատականների, անզգուշության պատճառով է բռնկվել, զոդման աշխատանքների ժամանակ։

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը կամ գուցե վերավաճառողը: Բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը, քայլեր են ձեռնարկվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցրել, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելված է։ Այստեղ մի պահ կանգ առնենք, և գնահատենք իրավիճակը․ այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր։

Ո՞վ չգիտի, որ Հայաստանում կան կոնյակի, գինու և օղու կեղծարարներ, ովքեր բացի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ և այսպես շարունակ։ Արդյունքում՝ «Աստվածների ու թագավորների» խմիչքը դառնում է առողջության համար խիստ վտանգավոր, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես մահացու։ Ու բնավ զարմանալի չէ, եթե պարզեք, որ Երևանի առևտրի որևէ կենտրոնից գնված օղին կամ Մոսկվայում վաճառվող հայկական կոնյակը լինեն կեղծված։ Ու ցավն այն է, որ շատ հաճախ գնորդներն էլ գիտեն այդ մասին։ Դե՝ պարզապես հնարավոր չէ չկռահել՝ դատելով դրանց գներից։ Ժամանակն է սահմանել խիստ, բայց անհրաժեշտ ստանդարտներ և վերահսկողություն։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվել
Ամենադիտված