Ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ․ Սյուզի Մելիքյանի աշնանային կերպարը
ՖՈՏՈԵրգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սպիտակ երանգի վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ բաճկոն։ Նա արձակել է վարսերը, նուրբ շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են մարզակոշիկներն ու ոճային պայուսակը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սյուզի Մելիքյանը կրում էր սեւ երանգի, խորը դեկոլտեով բլուզ, նույն երանգի ջինսե տաբատ։ Նա արձակել էր վարսերը, Իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային մեծ ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել։