Ովքեր են Աննա Հակոբյանի հետ եղել ԱՀ զորամասերից մեկում՝ զորավարժությունների․ Մանրամասներ և լուսանկարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ой, где был я вчера! Ճիշտն ասած, ցանկություն չունեի գրելու զորավարժությունների մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է։ Կարծում էի, որ այն բավարար էր։ Սակայն, կարդալով անհեթեթ գրառումները եւ էլ ավելի անհեթեթ մեկնաբանությունները, զարմացա եւ վիրավորվեցի առանց բացառության բոլոր այն կանանց փոխարեն, ում հետ անցել եմ իմ կյանքի գրեթե ամենածանր ճանապարհներից մեկը։ Մի խումբ կանայք, տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների, տարբեր աշխարհահայացք ունեցող մարդիկ հավաքվել էինք ԱՀ զորամասերից մեկում՝ զորավարժությունների։ Վեց օր եղել ենք զինվորի կարգավիճակում, զգացել մեր մաշկի վրա զինվորական կյանքի բոլոր դժվարությունները, որից անձամբ ինձ համար ամենածանրն էր այդ շոքին «սապոգ» հագնելը, սնվել ենք զինվորական ճաշարանում, կերել նույն սնունդը, ինչ զինվորն է ուտում, սովորել ենք կրակել, նռնակ նետել, հոգնած վերադարձել «կազարմա» ու անուժ ընկել անկողնում։ Մռմռացել ու մղկտացել ենք, բայց երեկոյան ընթրիքից հետո հավաքվել ենք խառույկի շուրջ ու երգեր երգել, իսկ առավոտյան ճիշտ ժամին շարքով կանգնած եղել մեր կարճաժամկետ ծառայությունը կատարելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կազմում կար նաեւ սահմանափակ կարողություններով կին, որը գրեթե բոլորիս հետ հավասար իր մասնակցությունն է ունեցել ծրագրի շրջանակում։ Ում կարծիքով դա եղել է շոու, կարող եմ ուղարկել վերքոտ եւ կապտուկներով ոտքերիս նկարները։ Վստահ եմ, որ հայ կինը կարող է գործել հանուն իր ՄԵԾ ՕՋԱԽԻ եւ անել ամեն բան եւ տղամարդուն հավասար, անցնել ցանկացած դժվարություններ։ Մի փոքր նկատառում՝ կինը նույնիսկ զորավարժությունների ժամանակ է կին մնում. բոլորոս շարք էինք կանգնում ֆենած մազերով եւ շպարված։ Ինձ մոտ ամենամեծ հուզմունքն առաջացել է դիրքերում՝ սրտի ցավ, մայրական խիղճ դիրքերում կանգնած տղաների համար, միեւնույն ժամանակ՝ անսպառ հպարտություն։ Եվ վերջում՝ Այո մեր հետ զորավարժություններին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որը միակն է եղել այդ կարգավիճակում գտնվող կսնանցից, ով չի վախեցել ու չի հրաժարվել նմանատիպ միջոցառմանը մասնակցելուց։ ԱՅՈ, նա մեզ հետ գիշերել է զորամասում, մեզ հետ գնացել է «պալիգոն», մեզ հետ ճաշարանում հերթ կանգնել, մեզ հետ խառույքի մոտ նստել երգ երգել (իդեպ, գրեթե բոլոր հայրենասիրական երգերի բառերը գիտեր), մեզ պես իրեն վատ զգացել, բայց անտրտունջ կանգնել շարքում ու կատարել բոլոր հրամանները։ Իսկ իբրեւ մարդ թողել է բավականին լավ տպավորություն։ P.S. Մի փիլիսոփայեք մի բանի մասին, ինչից տեղյակ չեք, մի անտեղի պիտակավորեք մարդկանց։ Եթե դա շոու էր, ուրեմն ես այդ շոուի մասնակիցն եմ եղել եւ ՀՊԱՐՏ ԵՄ, որ շոուի առաջին թողարկման կազմի մեջ եմ եղել»։