Եվա Ռիվասի շուրջ դարձյալ կրքեր են բորբոքվել. Ի՞նչն է բարկացրել երգչուհուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵվա Ռիվասը Instagram-ում գրել է.
««Ձայնը» նախագծի ղեկավարությունը թույլ չի տալիս ինձ մասնակցել «Ռուսական Ձայն»-ին այն պատճառով, որ ես «Հայաստանի Ձայնը» նախագծում եղել եմ ժյուրիի անդամ։ Կարծում եմ, որ սա իմ՝ որպես ՌԴ քաղաքացու իրավունքների ոտնահարում է։ Ինչու՞ ես չեմ կարող իմ երկրում, որտեղ ծնվել եմ, մասնակցել այդ մրցույթին։
Հետո ինչ, որ ես մասնակցել եմ Եվրատեսիլին, հետո ինչ, որ եղել եմ ժյուրիի անդամ։ Պրոֆեսիոնալ եւ կայացած աստղերը նույնպես մասնակցում են «Ռուսական Ձայնին», իսկ ինձ չի՞ կարելի ինչ է։ Սպասում եմ փաստաբանների առաջարկներին, թե ինչպես կարելի է վարվել նման նուրբ իրավիճակում»: