Մասնագետները նշել են՝ որ արտասովոր ախտանշանն է հուշում սրտի նոպայի բարձր հավանականության մասին
ՖՈՏՈՍրտամկանի ինֆարկտը սովորաբար ասոցացվում է հևոցի, կրծքավանդակի հատվածի ցավերի ու անբացատրելի տագնապի հետ, քանի որ հենց այս ախտանշաններն են նախազգուշացնում նման վտանգավոր խնդրի բարձր հավանականության մասին, սակայն մասնագետները նշում են, որ սրտի նոպայի մասին կարող են նախազգուշացնել նաև որոշ արտասովոր ախտանշաններ, որոնք նույնպես չի կարելի անտեսել։ Նման ախտանշանների շարքին են դասվում ենթամաշկային արտասովոր նորագոյացությունները, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։
Ինչպես նշում են Ֆլորիդայի մաշկաբանության ու մաշկի քաղցկեղի կենտրոնի մասնագետները, խոսքն Օսլերի հանգույցների մասին է, որոնք համարվում են երկարատև ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտանշաններից մեկը։ Այս հանգույցներն ունենում են կարմրավուն կամ մանուշակագույն երանգ ու լինում են ոլոռի չափ։ Առավել հաճախ դրանք առաջանում են ափերին ու մատներին և ուղեկցվում են բավական ցավոտ զգացողություններով։ Հանգույցները կարող են պահպանվել ինչպես մի քանի ժամ, այնպես էլ մի քանի օր, ուստի անգամ կարճ ժամանակով նման ախտանշան նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկին։
Սրտաբանների խոսքով՝ Օսլերի հանգույցները հուշում են ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին, իսկ սա բորբոքային գործընթաց է, որը բարձրացնում է սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև սրտի նոպայի հավանականությունը։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ այս ախտանշանին ժամանակին ուշադրություն դարձնելու և բորբոքումը հնարավորինս շուտ բուժելու դեպքում կարելի է կանխել սրտամկանի ինֆարկտը։ Նրանց խոսքով՝ շատ հաճախ Օսլերի հանգույցների առաջացումը պայմանավորված է լինում օրգանիզմի ինունաբանական ռեակցիայով։
Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են, որ սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը, իսկ դրանց կանխարգելման լավագույն միջոցը ճիշտ ու բալանսավորված սննդակարգն է։