Ինչից է բռնկվել Բեյրութի հրդեհը. նոր մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեյրութի նավահանգստում այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ժամանակ անկյունահղկիչի օգտագործումը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս տեղեկությունը հայտնել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը։
Նախնական տվյալների համաձայն՝ դառնալ հրդեհի բռնկման պատճառ կարող էին դառնալ էլեկտրական սարքից արձակված կայծերը։
Նախարարը շեշտել է, որ աշխատանքների ավարտից անմիջապես հետո հետաքննություն կսկսվի: Քննությունը պետք է պարզի կատարվածի մանրամասները:
Նա տեղեկացրել է նաև, որ հրդեհն այս պահին ամբողջովին մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։