Վիճակը լավ չէ. Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները։
Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ սահմանափակումը չի տարածվում այն ուղիղ չվերթերի վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային Շոթա Ռուսթավելի օդանավակայանի և հետևյալ օդանավակայանների՝ Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) միջև։
Այլ ուղղություններով կանոնավոր օդային ավիակապի փուլային վերականգնման մասին որոշումը կընդունվի` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:
Կանոնավոր միջազգային թռիչքները դադարեցվել էին այս տարվա մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:
Նախատեսվում էր այն վերսկսել սեպտեմբերի 30-ին, բայց երկրի համաճարակաբաններն այս շաբաթ պաշտոնապես հայտարարեցին վարակի երկրորդ ալիքի մասին:
Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2075 է։
Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 454-ով:
Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակակիրների թվի ռեկորդային աճ՝ 158։
Նոր վարակակիրների մեծ մասն Աջարիայում են: