Եթե սիրում եք ցերեկը քնել, ապա անպայման պետք է իմանաք սա․ ահա, թե ինչ է տեղի ունենում Ձեր օրգանիզմի հետ․․․
ՖՈՏՈԱրդյո՞ք ուշադրություն դարձրել եք, որ ցերեկվա ժամերին 5 րոպեանոց քունը՝ թեկուզ նստած կամ կիսանստած վիճակում, ավելի շատ էներգիա է տալիս, քան գիշերվա 7-8 ժամ տևողությամբ քունը։
Պարզվում է, որ չի պետք չէ ինքներդ ձեզ զրկել այդ հաճույքից։
Եթե կա հնարավորություն, ցանկալի է քնել ցերեկը առնվազն կես ժամ։ Դա կտա էներգիա և ուժ, օրն աննկատ կանցնի, իսկ առօրյա գործերն այդքան հոգնեցնող չեն թվա։
Էլ ինչ դրական կողմեր ունի ցերեկային քունը․
- օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոնի մեծ քանակություն։ Քնած ժամանակ ակտիվորեն արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ թեկուզ կարճ հանգստից հետո մեր տրամադրությունը լավանում է։
- լավանում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկվա ժամերին քունը, ինչպես պարզել են գիտնականները,
հավասարազոր է 200մգ կոֆեինի։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։ - մեծանում է ստեղծագործական պոտենցիալը։ Գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկվա ժամերին։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ աշխատանքային պրոցեսի ընթացքում։
- լավանում է հիշողությունը։ Օրինակ, եթե ոտանավորը չէիք կարողանում սովորել, կարճատև քնից հետո այն հեշտ կմտապահեք։
- 5 զգայարաններն ավելի սրացած են դառնում։ ՈՒտելիքն ավելի համեղ կթվա, երաժշտությունը՝ հնչեղ, գույները՝ վառ։
- նվազում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակը։ Այն ապաակտիվանում է քնած ժամանակ։ Դրա մեծ քանակությունը առաջացնում է դժգոհություն, անհիմն բարկություն։