Շրջեք մարդկանց մեջ և կտեսնեք, թե ինչքան մարդ է սոված
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով վերջին շրջանում ԲՀԿ-ականների ակտիվ ելույթներին և ներկայիս իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին Գևորգ Պետրոսյանը ասել է․
«Քննադատությունը շատ տեղին է և հիմնավորված է։ Շրջեք մարդկանց մեջ և կտեսնեք, թե ինչքան մարդ է սոված, և ինչքան մարդ է խաբված հեղափոխություն կոչվածից։ Այնպես որ դա այն չէ, որ մենք միայն հայտարարենք, դա իրականություն է, պարզապես Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ համբերատար սպասեց և ի վերջո ասաց իր ասելիքը, ինչը բացարձակապես ճշմարտություն է»։
Սոնա Գիշյան