Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանման միջազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

1994 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ Օրն ընտրվել է ի հիշատակ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թվականի Մոնրեալյան արձանագրության, հայտնում է «ECO-ինֆոն»-ն։ 

Պետություններին առաջարկվել է այս օրը նվիրել Մոնրեալի արձանագրության եւ դրա մեջ կատարված փոփոխությունների մեջ շարադրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան գործունեության քարոզմանը։ Օզոնային շերտը բարակ գազային վահան է, որը Երկիր մոլորակը պաշտպանում է արեգակնային ճառագայթման որոշակի բաժնի կործանարար ազդեցությունից՝ դրանով նպաստելով մոլորակի վրա կյանքի պահպանմանը։

Մասնագետները հանրությանը տեղեկացնում են մեր մոլորակի ստրատոսֆերայում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին։ Անգլիացի հետազոտողների տվյալներով՝ այս գործընթացն ուղղակիորեն կախված է արտադրության մեջ եւ կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործումից։ Այդ նյութերն անչափ լայն կիրառություն են գտել գյուղատնտեսության մեջ եւ ժողովրդական տնտեսության շատ այլ ճյուղերում։ Գիտնականները հայտարարում են, որ դրանց արտանետումներն են օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառը եւ լուրջ հետեւանքներ ունեն մարդկանց առողջության եւ Երկրի վրա ընդհանրապես կյանքի համար։

Միջազգային հանրության օզոնային շերտի պաշտպանության ջանքերն ուղղված են դրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն կենսաբանորեն ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը։

Դրա արդյունքը կլինի մարդու առողջության, ինչպես նաեւ կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի եւ օդի որակի համար վնասակար հետեւանքների նվազումը, մասնավորապես՝ աչքերի վնասման, իմունային համակարգի ճնշման եւ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության նվազումը։

Ստրատոսֆերայի օզոնային շերտի պաշտպանությունը կարեւոր միջազգային նախաձեռնություն է, որի խնդիրներն արտացոլվել են Վիեննայի «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայում, իսկ այնուհետեւ իրականացվել են օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության մեջ։ Արձանագրությամբ սահմանված են այն միջոցառումները, որոնք անդամներին պարտավորեցնում են սահմանափակել, իսկ այնուհետեւ ամբողջությամբ դադարեցնել օզոնը քայքայող նյութերի առանձին տեսակների արտադրությունն ու սպառումը։

 
Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
Ամենադիտված