Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
ՖՈՏՈՀումորիստ Եվգենի Պետրոյսանը վերջապես ցույց է տվել որդուն, որը լույս աշխարհ է եկել մարտին։ Այդ ժամանակ տեղեկատվությունը հայտնվել էր լրատվամիջոցներում, սակայն Պետրոսյանն ու նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հերքում էին դա։
Այսօր՝ իր ծննդյան 75-ամյակի առիթով, Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ երեխային ցույց է տվել հանրությանը։ Արտիստն Instagram-յան էջում փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել։ Նա փոքրիկին անվանել է ի պատիվ պապիկի։ «Ահա եւ նա՝ Վահան Եվգենեւիչ Պետրոսյանը»,- փոքրիկի հետ լուսանկարը մեկնաբանել է Եվգենի Վահանովիչը։ Հաշվի առնելով ինսայդերների տեղեկությունները՝ այսօր արդեն փոքրիկ Վահանը կես տարեկան է դարձել։