Ճապոնացի հայտնի դերասանուհին ինքնասպանություն է գործել (լուսանկար)
ՖՈՏՈՃապոնացի դերասանուհի Սեյ Ասինան (իսկական անունը՝ Իգարասի Այան), որը խաղացել է «Մետաքս» ֆիլմում, ինքնասպանություն է գործել, հայտնում է Variety-ն։
Ոչ ոք չգիտի, թե ինչու է Ասինան որոշել վերջ տալ կյանքին։ Նա նամակ չի թողել։ Դերասանուհու մարմինը հայտնաբերել է նրա եղբայրը։ Նա սկսել է անհանգստանալ, քանի որ Սեյը կիրակի օրվանից չի պատասխանել նրա հաղորդագրություններին ու զանգերին։
«Այս պահին մանրամասն տեղեկատվությունն ուսումնասիրվում է, բայց մենք ցանկանում եք լրատվամիջոցներին խնդրել հաշվի առնել ընտանիքի խորը վիշտն ու խուսափել ընտանիքի անդամների հետ հարցազրույցներից։ Մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում Ասինային նրա բարության համար եւ վստահ ենք, որ նա կաղոթի մեր բոլորի հոգիների համար»,- աստղի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Spletnik-ը։