Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն նույնպես նվազում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 484.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.95 դրամ (նվազել է 0.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.79 դրամ (աճել է 1.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.49 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 429.45 դրամ, ոսկի՝ 30,392.04 դրամ, պլատին՝ 15,201.09 դրամ: