Աստղագուշակ․ սեպտեմբերի 18
ՖՈՏՈԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսը հարմար է ապագայի մասին մտորելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի, ձեզ համար դժվար չի լինի կանխատեսելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ ռազմավարություն կընտրեն շրջապատողները, ով ձեզ կաջակցի, իսկ ով կփորձի խանգարել:
Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Նոր, հասարակ, բայց, միևնույնն է, ուշադրություն պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը զգա: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն ձեզ խնդրանքներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Երբեմն ձեզ հետ կվիճեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում ամեն հարցում համաձայնում էին: Կարող են սրվել հին կոնֆլիկտները, չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն վաղուց գործած սխալների մասին: Աշխատեք տեղի ունեցողին հանգիստ վերաբերվել, չկորցնել ինքնատիրապետումը:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, այդ իսկ պատճառով ամենակարևորը, բարդն ու հետաքրքիրը ծրագրեք այդ հատվածի համար: Նոր ծրագրեր կհայտնվեն. դուք հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ինչ-ինչ տհաճ պահերը չեն բացառվում, բայց կգերակշռեն դրական միտումները: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, որոնք սիրում են իմպրովիզները, հաճույքով են փոխում ծրագրերն ու փորձում են ցանկացած իրավիճակից օգուտ քաղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, նաև ծանոթություններ, որոնք երկար ժամանակ կհիշվեն:
Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ տանն ու աշխատավայրում: Հաճախ դրանց պատճառն անհասկացողությունը կլինի: Հանգստություն պահպանեք. ամեն ինչ կարելի է հանգիստ բացատրել՝ խուսափելով փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բոլոր կարևոր բաները ծրագրեք առավոտվա համար: Հենց այդ հատվածն է հարմար լուրջ գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Կգտնվեն ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերի պատասխանները: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումից հետո կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները:
Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի: Հաճախ ցավալի թյուրիմացություններ կլինեն, երբեմն դրանց պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Կվշտացնեն մտերիմների հետ ցավալի տարաձայնությունները: Բայց ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, կարող եք գործել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Եթե օգնության կարիք ունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան այն ցուցաբերել: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքը ստանալու համար:
Հավանական են հաջող զուգադիպություններ և անսովոր առաջարկներ: Դուք հաճույքով կաջակցեք ուրիշների գաղափարներին, բաց չեք թողնի հետաքրքիր ու անսովոր բանի մասնակցելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ներդաշնակ, բարենպաստ օր է, որը թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք համառ կլինեք այնտեղ, որտեղ իրավիճակը դա կպահանջի, ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք աջակցել նրանց, որոնք ժամանակին ձեզ համար լավ բաներ են արել, կամ կարևոր ծառայություններ կմատուցեք ազդեցիկ անձանց:
Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ, փոխադարձ դժգոհություններ կծագեն և բանը վեճով կավարտվի: Հակառակը. հնարավորություն կա՝ լուծում գտնեք, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ չի հաջողվի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և հասկանալ, թե ինչպես է լավ գործել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հուշել՝ ինչ և ինչպես է պետք անել: Արժե լսել նրանց, նույնիսկ եթե այդ խորհուրդները ձեր սրտով չլինեն:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Եթե չշտապեք, սխալներ չեք անի, կանեք ավելին, քան մտածել էիք: Կուրախացնեն հին ընկերների և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վերջին շրջանում կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը, լավ է ոչինչ չհետաձգեք: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը, որոնք այդպես էլ չիրագործված են մնացել. այսօր կկարողանաք մտածածը կյանքի կոչել:
Օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ կլինի կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի այն խնդիրներից, որոնք լրջորեն անհանգստացնում են մտերիմներին: Ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնցով կկիսվեն շրջապատողները: Չի բացառվում՝ հենց ձեր աջակցության շնորհիվ ինչ-որ հրաշալի ծրագիր կյանքի կոչվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ օր է շփումների համար: Համախոհների առանց դժվարության կգտնեք, եթե նրանց կարիքը զգաք: Չի բացառվում այն հարցերի հաջող լուծումը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել. շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Փորձն ու գիտելիքները կօգնեն խուսափել սխալներից, ճիշտ վարվել ոչ միանշանակ իրավիճակներում:
Ուսման, բիզնեսի և կարիերայի զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք դրանք քննարկել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն, կգնեն այն, ինչի մասին վաղուց երազում էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք շահել այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Կիրառում կգտնվի ձեր հմտություններին, գիտելիքներին ու տաղանդներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն՝ ինչպես հին նախասիրությունը վերածել եկամուտների աղբյուրի:
Օրը հարմար է գաղափարներով կիսվելու, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Ծանոթները լավ խորհուրդներ կտան, հաճույքով կկիսվեն իրենց փորձով: Ցավոք, ինչ-որ մեկը չի կարողանա խուսափել քննադատելուց: Աշխատեք այդ քննադատությունը սրտին շատ մոտ չընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հագեցած, արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքի, ուսման, ցանկացած օգտակար գործի համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, համարյա սխալներ չեք գործի, իսկ եթե ինչ-որ տեղ սխալվեք էլ, արագ կգտնեք ամեն ինչ ուղղելու ձևը: Շրջապատողներին դուր կգան ձեր գաղափարները, շատերը կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը, և ճիշտ կվարվեք, քանի որ ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ է կարևոր գործերը չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կլինի երկրորդից: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը:
Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի հանգստի, ինչպես նաև ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր գործերի համար: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Հաճախ խոսքը աննշան թերացումների մասին կլինի, որոնց պատճառով շատ էիք վշտանում: Հաճելի կլինի համոզվելը, որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունեցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: