Ինչպիսի՞ հիվանդությունների են հակված աշնանը ծնված երեխաները
ՖՈՏՈԱշնանը ծնված երեխաներն առավել հակված են ասթմայի, ալերգիայի եւ խոտային տենդի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բժիշկ Ջեսիկա Հուեյին։
Բժիշկ Հուեյն աշխատում է Կոլորադո նահանգի Ազգային հրեական առողջության բժշկական կենտրոնում։ Նրա թիմը նշված հիվանդությունների հանդեպ ավելի շատ արտահայտված հակվածություն է հայտնաբերել աշնանը ծնված երեխաների շրջանում։ Այս երեխաների մոտ հաճախ լինում է ատոպիկ երթ՝ ալերգիկ ռեակցիաներ, որոնք ավելի լուրջ հիվանդությունների են բերում։ Մասնագետների խոսքով՝ դա կարող է կապված լինել բակտերիային միջավայրի հետ։
Գիտնականների խոսքով՝ ալերգիան, հավանաբար, հայտնվում է նորածին շրջանում, երբ ալերգեններն անցնում են նորածնի չոր եւ ճրթճրթացող մաշկի միջով։ Գիտնականները ներկայումս փորձում են պարզել՝ աշնանը երեխաների մաշկն իսկապե՞ս պակաս պաշտպանված է դառնում։
«Եթե մենք կարողանանք միջամտել անչափ վաղ տարիքում, արգանդից երեխայի դուրս գալուց անմիջապես հետո, ապա դա, հավանաբար, մեզ կօգնի կասեցնել ատոպիկ երթի զարգացումը»,- ասել է բժիշկ Հուեյը։