«Արքայադուստրեր». Աննա Դովլաթյանի ու դստեր քնքուշ լուսանկարը
ՖՈՏՈԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է փոքրիկ դստեր հետ, որն ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։ Դերասանուհին գրկել է փոքրիկին եւ ինչպես միշտ ոճային կերպարում է։ Նա հետաքրքիր զգեստ է ընտրել ու պայուսակ, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Արքայադուստրեր»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ էր կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր ալիքավոր մազերը, իսկ նուրբ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան. «Յուրօրինակ», «տիկնիկ»։