Ինչո՞ւ են մատները երկար ժամանակ ջրում մնալուց հետո կնճռոտվում
ՖՈՏՈԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ձեր ոտքերի և ձեռքերի մատները երկար լոգանք ընդունելիս տարօրինակ տեսք ստանում։ Մատների մաշկը կնճռոտվում է, «փսկում», և տպավորություն է ստեղծվում, որ այն ինչ–որ մեկը ծամել է։ Դրան կա պատասխան, և այն բավական հետաքրքիր է։ Սկզբնական շրջանում գիտնականները կարծում էին, որ դա տեղի է ունենում մաշկի վերին շերտի խոնավության գերկլանումից։ Այսինքն՝ կլանելով մեծ քանակությամբ խոնավություն, մաշկի վերին շերտը ուռչում էր, իսկ ավելի ներքին շերտերը` ոչ, և արդյուքնում ստացվում էր այսպիսի էֆեկտ։ Սակայն հեռավոր 1935 թ.–ին բժիշկների մի խումբը նկատեց, որ վնասված նյարդերով հիվանդի մոտ այդպիսի դրսևորում չի նկատվում. նրա մատների մաշկը չի կնճռոտվում։ Բժիշկները եկան այն եզրահանգման, որ մատների կնճռոտված մաշկը երկար ժամանակ ջրում մնացած նյարդային համակարգի ռեակցիան է։ Բժիշկները միաձայն պնդեցին, որ դա մարդու՝ շրջակա միջավայրի կտրուկ փոփոխությանն ի պատասխան նյարդային համակարգի արձագանքն է, որը մեզ է հասել էվոլյուցիայի ընթացքում։ Բայց ինչի՞ համար է այն անհրաժեշտ։