Տղամարդը ջարդել է անծանոթի ոտքերը՝ իր տաբատը քննադատելու համար
ՖՈՏՈԿրասնոդարի բնակիչը ծեծել է տղամարդուն, ով կոպիտ է արտահայտվել իր տաբատի գույնի մասին: Տուժածին հոսպիտալացրել են երկու ոտքի փակ կոտրվածքով: Այս մասին գրել է «Кубань 24»-ը:
Տեղեկատվության համաձայն՝ տղամարդը խոստովանել է հանցանքը: Նա պատմել է, որ հարձակվել է տուժածի վրա, որովհետև վերջինս հարբած վիճակում ոչ կոռեկտ կերպով է մեկնաբանել նրա արտաքին տեսքը:
Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տղամարդուն ձերբակալել են: Նրա դեմ քրեական գործ են հարուցել: Տղամարդուն սպառնում է 12 տարվա ազատազրկում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը