«Վայելիր յուրաքանչյուր պահ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը
ՖՈՏՈԴերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը սպիտակ հագուստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Հասմիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։ «Վայելիր յուրաքանչյուր պահ»,- հրապարակումն անգլերերնով մակագրել է նա։
Օրերս տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին դեղին շապիկ էր կրում, որը համադրել էր գունավոր վերնաշապիկի հետ։ Հասմիկը գեղեցիկ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել էր նա։