Գազ չի լինի նշված հասցեներում
ՖՈՏՈ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի,
ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների,
ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի,
ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների,
ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների,
ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր, Տանձաղբյուր 2.4/1 հյուրանոցային համալիր», «Վաղարշ և որդիներ», «Լեռնատուր», «ԵՊՀ ՈւԱԲ», «Հոթել Ալվա» ՍՊԸ-ների գազամատակարարումը։