Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: 

***

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Բուլղարիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բուլղարիան բարձր է գնահատում տարիների ընթացքում Հայաստանի հետ ձևավորված գերազանց երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, որոնք հիմնված են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև առկա մշակութային առնչությունների, դարավոր կապերի և ընդհանուր արժեքների վրա: Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր երկրին Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին, ինչպես նաև ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը:

Թույլ տվեք նաև օգտվել այս հաճելի հնարավորությունից և իմ գոհունակությունը հայտնել այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպման կապակցությամբ: Հուսով եմ, որ համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո դուք հնարավորություն կունենաք իրականացնել ձեր պաշտոնական այցը Բուլղարիա, ինչը, անկասկած, լրացուցիչ խթան կհաղորդի բոլոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Մաղթելով ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության իրականացման գործում՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանարապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Այսօր Ձեր ղեկավարությամբ իրականացվող կարևոր բարեափոխումներն ամուր հիմք են ստեղծում  Հայաստանի հետագա զարգացման և առաջխաղացման համար, ինչպես նաև նոր հնարավորություններ են ընձեռում  մեր երկրների միջև արգասաբեր համագործակցության համար։

Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները հետագահում ևս կամրապնդվեն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի շրջանակներում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, հետագա հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախաստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Տարեցտարի Ձեր երկիրը բարձրացնում է իր հեղինակությունը պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում հեղինակության ամրապնդման հարցում։ Ցանկանում եմ բարեկամ Հայաստանին դինամիկ զարգացում և բարգավաճում ապագայում։

Ուրախ եմ, որ համագործակցությունը Ղազախստանի և Հայաստանի միջև զարգանում է փոխընբռնման հիման վրա։ Վստահ եմ՝ երկկողմ համագործակցությունը մեր երկրների միջև հետագայում նույնպես կզարգանա։

Օգտվելով առիթից,  հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ  Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

***

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին նշել է.

«Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Հուսով եմ, որ մեր երկրների միջև ավանդական  և գերազանց հարաբերությունները կզարգանան և առաջ կմղվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձերդ Գերազանցության գործունեությանը հետագա հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն:

Ընդունեք, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

***

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետություն նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և ձեր երկրի բարեկամ ժողովրդին անկեղծ շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքներս:

Հույս եմ հայտնում, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված տաջիկ-հայկական միջպետական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի վերընթաց զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը: Ուղերձում նշված է.

«Պատիվ ունեմ Ձերդ Գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթաքներս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց  և բարգավաճում:

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան: Ուղերձում ասված է.

«Պատիվ ունեմ Ձերդ Գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթաքներս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց  և բարգավաճում:

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իրաքի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար Մուստաֆա Ալ-Քազիմին:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ,

Մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյան,

Ջերմագին ողջույններով,

Մեր և Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից Ձեզ ենք հղում մեր ջերմագին շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ և օգտվելով առիթից՝ հաստատում ենք մեր երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ շահի վրա հիմնված բազմաոլորտ համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները:Ձեզ մաղթում ենք քաջառողջություն և երջանկություն, իսկ Ձեր երկրին՝ ընդհանուր բարօրություն ու բարգավաճում:

Ընդունեք, խնդրում ենք, մեր խորին հարգանքն ու գնահատանքը»,-ասված է Մուստաֆա Ալ-Քազիմի ուղերձում:

 ***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ  անունից փոխանցում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին, սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր երկրի Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ մեր բարեկամական երկրների միջև ձևավորված համագործակցության բարձր մակադակը և փոխըմբռնումը կծառայեն որպես ամուր հենք Թուրքմենստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և  ամրապնդման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Օգտվելով նման հաճելի հնարավորությունից՝ անկեղծ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջխաղացում և բարգավաճում»:

***

Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին ուղղված Մոլդովայի Հանրապետության վարչապետ Իոն Կիկուի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Մոլդովայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խնդրում եմ, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը ցանկանում եմ մաղթել հայ ժողովրդին խաղաղություն, ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ երկրի հետագա զարգացման և բարգավաճման ճանապարհին։

Գոհունակությամբ նշելով Մոլդովայի և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կառուցողական երկխոսությունը՝ հաստատում եմ Մոլդովայի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ հետագա աշխատանքը՝ օգտագործելով երկկողմ փոխշահավետ համագործակցության ամբողջական ներուժը՝  ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, ինչպես նաև խնդրում եմ, ընդունեք հարգանքիս խորին հավաստիքը»։

***

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին:

Ներկայումս Ինդոնեզիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ներդաշնակ զարգանում են՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Երկու երկրները խթանել են համագործակցությունը առևտրի և ներդրումների, սոցիալական և մշակութային, գիտության և տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության և հումանիտար ոլորտներում:

Համագործակցության մասին վերջին շրջանակային համաձայնագիրը, որը մենք ստորագրեցինք 2019-ի հունիսին Երևանում, վերաբերում էր գիտությանը, տեխնոպարկին, ինչպես նաև տեխնոլոգիական ինկուբատորին:

2019-ին ՀՀ կառավարությունը, համագործակցելով «Անտարա» լրատվական գործակալության հետ, հրատարակեց «Հայաստան, լեգենդների երկիր» գիրքը: Կարծում եմ, որ այն Ինդոնեզիայի ժողովրդին կխրախուսի այցելել և ավելի լավ ճանաչել Հայաստանը: Այս կապակցությամբ, թույլ տվեք շեշտել փոխադարձ շփումները խթանելու անհրաժեշտությունը:

Մեր տնտեսական հարաբերություններում առևտրի կշիռն օրեցօր ավելանում է: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 1,37% -ով: Այդուամենայնիվ, բարելավման լայն հնարավորություններ կան COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո:

Քանի որ այս տարի նշում ենք նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը, ես վստահ եմ, որ երկու երկրների միջև առկա բարեկամության և համագործակցության սերտ կապերը կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել առաջիկա տարիներին:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, իմ խորին հարգանքի հավաստիքը»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ձեր գլխավորությամբ հետևողականորեն և անշեղորեն աշխատում է մասշտաբային խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք միտված են քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացմանը, հասարակության համախմբմանը, պետության սոցիալ-տնտեսական արագացված զարգացմանը, միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանը։ Հայ ժողովրդի կողմից այդ ուղղությանը լայն աջակցությունը կասկած չի թողնում, որ Հանրապետության առջև ծառացած այդ խնդիրները հաջողությամբ կլուծվեն։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության կառուցողական ներդրումը ՀԱՊԿ ամենօրյա գործունեության, նրա համակողմանի կատարելագործման հարցում։

Այս հիշարժան օրը ցանկանում եմ մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի»,-ասված է ուղերձում։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ուղերձում ասված է.

«Մեծարգո Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի պատմության պետական այս կարևոր հանգրվանը լավ առիթ է խոսելու ոչ միայն իրավական, իսկապես ազատ հայկական հասարակության ստեղծման գործում Ձեր ունեցած կարևոր դերի մասին, այլև Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում Ձեր անձնական մեծ ներդրման մասին:

Մեծամասամբ Ձեր շնորհիվ է, որ հայ և եվրասիական այլ ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են կառուցվել բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների հիման վրա: Համոզված եմ, որ հետագա կառուցողական տնտեսական համագործակցությունը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հարատև բարեկեցություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

 

Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում
Ամենադիտված