Վիրուսներից խուսափելու ամենապարզ եղանակը. պետք է բերանում պահել այս համեմունքից 1-2 հատիկ
ՖՈՏՈՀավանաբար քչերը գիտեն, որ այս համեմունքը, որ հիմնականում օգտագործվում է խոհանոցում, ունի հրաշալի բուժիչ հատկություններ: Այն հարուստ է սնուցող նյութերով, որոնք անհավատալիորեն օգտակար են:
Այն ունի հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան, ցավազրկող հատկություններ: Մեխակը հանգստացնում է ատամնացավը, լնդերի և կոկորդի բորբոքումը: Դրա համար պետք է մեխակի մի քանի հատիկ լցնել եռացող ջրի մեջ, թողնել սառչի: Այս թուրմով կարող ենք ողողել բերանը: Այս նպատակով կարելի է օգտագործել նաև մեխակի յուղը, քսելով այն լնդերին և ատամներին:
Մեխակը օգնում է նաև վերքերի և այրվածքների դեպքում: Մեխակը հիանալի մաքրում է արյունը, տոքսիկ նյութերից և լավացնում է արյան շրջանառությունը: Բացի այդ նա բարձրացնում է իմունիտետը:
1լ ջրին ավելացնել 1 թ գդալ մեխակ և եռացնել տասը րոպե: Ընդունել այն օրվա մեջ 3 բաժակից ոչ ավել: Այս թեյը օգտակար է նաև հազի դեպքում: Մեխակը նպաստում է նյութափոխանակությանը, մեծացնում է թքի և այն հեղուկի քանակությունը, դրանով իսկ օգնելով ճարպի արագ հալեցմանը: Վիրուսներից խուսափելու համար պետք է բերանում պահել մեխակի 2 հատիկ, դա քեզ կօգնի խուսափել վարակից և կարգավորել իմունիտետը: Մարսողության կարգավորում:
Մեխակը կարգավորում է մարսողությունը:
Օգնում է ազատվել սրտխառնոցից, փորկապությունից և աղիքների անհարմարությունից: Դժվար է հավատալ, որ այս հասարակ միջոցը ունի այսքան օգտակար հատկություններ: Բայց իրականում, սա դեռ ողջ բուժական միջոցները չեն: Վերջին շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեխակը կարող է պայքարել ուռուցքների դեմ: Թեյ խմելուց մի մոռացեք 1-2 հատիկ մեխակ ավելացնել: