Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկն առաջին անգամ ծնողներ են դարձել (ֆոտո)
ՖՈՏՈ25-ամյա Ջիջի Հադիդը եւ 27-ամյա Զեյնը ծնողներ են դարձել. լույս աշխարհ է եկել նրան դուստրը։ Ընտանիքում համալրման մասին հայտնել է «One Direction» խմբի նախկին մենակատար Զեյնը։ Նա հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը։
«Մեր փոքրիկն այստեղ է՝ ուրախ ու գեղեցիկ։ Անհնար կլիներ փորձել բառերով արտահայտել այն, ինչ հիմա զգում եմ։ Սերը, որ զգում եմ այս փոքրիկ մարդու հանդեպ, վեր է իմ ընբռնումից։ Ես շնորհակալ եմ, որ ճանաչում եմ նրան, հպարտությամբ նրան իմն եմ անվանում եմ շնորհակալ եմ համատեղ կյանքի համար»,- Twitter-ում հայտնել է Զեյնը։
Ավելի ուշ իր ուրախությամբ կիսվել է նաեւ Ջիջին։ Նա հայտնել է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել անցած հանգստյան օրերին։ «Այս հանգստյան օրերին մեր դուստրը միացել է մեզ, եւ նա արդեն փոխել է մեր աշխարհը»,- նշել է Հադիդը։
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկի հղիության մասին հայտնի է դարձել գարնանը։ Victoria’s Secret-ի աստղը լուրը հաստատել է գարնան վերջին։ Ջիջին այդ ընթաքցքում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում էր։