Սիրիան սպառնացել է կործանել թուրքական ռազմական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածքը խախտելու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի զինվորականները հինգշաբթի հայտարարել են, որ կկործանեն Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք մտնեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters գործակալությունը:
«Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ պատասխան կստանա, և ինքնաթիռները կխոցվեն հասանելի բոլոր միջոցներով»,- ասված է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունում:
Չորեքշաբթի ուշ երեկոյան Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին, ինչը Սիրիան «անթաքույց ագրեսիա» է անվանել: