Առաջին անգամը չէ, որ Իրանը ուշացումով է շնորհավորում Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանագետների շրջանում տեսակետ կա, որ Հայաստանի Անկախության տոնի առիթով Իրանի նախագահի կողմից շնորհավորական ուղերձ չհղելը հստակ մեսիջ է պարունակում, որի պատճառը Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն է եղել: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար 1or.am-ը զրուցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ: Մեր հարցին ի պատասխան իրանագետը նշեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն շնորհավորանք լինելու է, բայց՝ որոշակի ուշացումով.
«Ի դեպ նշեմ, որ նման ուշացումներով շնորհավորանքներ Իրանից ևս եղել են: Կարող եք դիմել ՀՀ ԱԳՆ՝ պահանջելով բոլոր թղթաբանությունը այս հարցի հետ կապված և կտեսնեք, որ եղել են տարիներ, որ անգամ մեկ ամիս ուշացումով են շնորհավորել անկախության տոնը», - ասաց Գ. Իսկանդարյանը:
Արմինե Գրիգորյան