Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում
ՖՈՏՈՈրոշ սննդամթերքներ կարող են օգնել ճաղատացման դեմ պայքարում, կարծում է սննդաբան Ռայան Ռամանը (Նոր Զելանդիա): Այս մասին գրում է Daily Express-ը:
«Մենք չենք վերահսկում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը եւ գենետիկան, բայց կարող ենք փոխել մեր սննդակարգը: Հավասարակշռված դիետան, որը պարունակում է ճիշտ սննդարար նյութեր, նպաստում է մազերի աճին, հատկապես այն դեպքերում, երբ մազերը թափվում են վատ սննդի պատճառով»,- ասել է մասնագետը:
Սննդաբանի կարծիքով՝ մազաթափության դեպքում օգտակար է ավոկադո ուտելը, որը հարուստ է վիտամին E-ով: Այս վիտամինը գլխամաշկը պաշտպանում է վնասվածքներից եւ թթվային սթրեսից:Ռամանի խոսքերով՝ մեկ ավոկադոն պարունակում է վիտամին E-ի օրական նորմայի մոտ 20%-ը:
Ճաղատության դեմ պայքարի մեկ այլ միջոց է բատատը: Ըստ սննդաբանի, այս մշակաբույսը բետակարոտինի հիանալի աղբյուր է եւ կարող է արագացնել մազերի աճը: