Հայտնի է ՍԴ նախագահի միակ թեկնածուի անունը. քվեարկությունը կլինի վաղը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ավարտվեց ՍԴ նիստը, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր: Դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ միակ թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, մեկ այլ դատավոր՝ Աշոտ Խաչատյանը, հետ է վերցրել իր թեկնածությունը՝ ինքնաբացարկ հայտնել՝ պարզաբանելով, որ չի ցանկանում: Այսպիսով, կա ՍԴ նախագահի մեկ թեկնածու: Քվեարկությունը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 25-ին: