Հայտնի է երկար ավիաթռիչքի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու իրական սպառնալիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկար ավիաթռիչքի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու իրական վտանգ կա: Այդ մասին վկայում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի հետազոտության արդյունքները: Այս մասին գրել է Daily Express-ը:
Ենթադրվում է, որ վարակի փոխանցումը կատարվում է հիվանդ ուղևորից՝ օդակաթիլային ճանապարհով:
«Վարակման պատճառ կարող են դառնալ COVID-19-ի վիրիոնների զգալի կուտակումները՝ նույնիսկ՝ սահմանված հեռավորությունը գերազանցող ընդարձակ նստատեղերով բիզնես կարգի պայմաններում», - նշել են մասնագետները:
Այս կապակցությամբ, փորձագետներն առաջարկում են ողջ թռիչքի, ինչպես նաև օդանավակայանում գտնվելու ընթացքում օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ: Նրանց կարծիքով՝ բժշկական դիմակները նվազեցնում են «վարակիչ մասնիկների արտանետումը շրջակա միջավայր» և կարող են նվազեցնել վարակման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը