«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թրթը գրում է. «Այրվածքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, 2003-2007 թթ․ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի շրջապատում շարունակում են քննարկել նրա մահվան հանգամանքները։
Չնայած Դավիդյանը սրտի խնդիրներ ուներ, բայց պատմում են, որ առավել ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը, երբ պարբերաբար հրավիրում էին հարցաքննության, անձնագիրն էին ձեռքից վերցրել, որ նախաքննությունից չխուսափի։
Իսկ մահվանից 2 օր առաջ գնացել է, որ թոշակը ստանա, պարզել է, որ կալանք է դրված հաշվի վրա։ Ասում են՝ վերադարձել է ահավոր դառնացած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում