Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացի ժողովրդին:
«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 25-ից ավելի զոհ կա: