Օգնենք երկրին ու բանակին՝ ով ինչով կարող է. Աշոտ Ղուլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մենք պիտի վաղուց համոզված լինեինք, որ մեր հակառակորդը միայն մի ձև գիտի՝ սողսկված, ուխտադրուժ հարձակումը և քնած բնակչության հրետակոծումը… բայց ամեն անգամ ներքին ձայնով հույս ենք պահում՝ մտածելով ո՞նց կարող է:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի արկածախնդիր էլիտան նորից ապացուցեց՝ կարող են… Այսպիսի իրավիճակում ոչ մի բան ավելի կարևոր չէ, քան պետական ու հանրային ողջ համակարգը, ենթակառուցվածքները պատերազմի օրենքներով բանակի կարիքների համար կենտրոնացնելը և բոլոր պաշտոնական միջոցներով խուճապ թույլ չտալը:
Կոչ եմ անում այս պահից սկսած մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական տարաձայնությունները, որևէ ձևով քաղաքական ամնիստիա հայտարարել և համախմբվել Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու կարգախոսի ներքո: Վստահենք մեր բանակին, իշխանություններին, ամուր պահենք թիկունքը: Օգնենք երկրին ու բանակին՝ ով ինչով կարող է: Մենք հաղթելու ենք նաև այս անգամ: