Սիմվոլիզմն ակնհայտ է. ի՞նչ է տեղի ունեցել ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920թ.-ի սեպտեմբեր 28-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիան ռազմաքաղաքան 100 տոկոսանոց ներգրավվածություն ունի Արցախում ծավալած ադրբեջանական ագրեսիային:
Հիշեցնեմ, որ ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920թ.-ի սեպտեմբեր 28-ին Թուրքիան լայնածավալ հարձակման անցավ Սարիղամիշի ու Մերդենեկի ուղղությամբ՝ տալով Հայաստանի դեմ թուրքական ագրեսիայի մեկնարկը:
Հիշենք, թե ինչ աղետի հանգեցրեց 1920-ի թուրք-հայկական պատերազմը: Սիմվոլիզմն ակնհայտ է: Մեծ քաղաքականության մեջ երբեք, կրկնում եմ՝ երբեք նման պատահականություններ չեն լինում:
Ավելին՝ պատմությունը միշտ աշակերտներ է փնտրում, բայց ավաղ՝ չի գտնում: Շատ ափսոս, հազար ափսոս: