Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական դրություն. սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ երկրում հայտարարվում է արտակարգ դրություն և ընդհանուր զորահավաք: Ներկայացնում ենք ռազմական դրության ռեժիմի իրավական կարգավորումը, կառավարության որոշումը դեռ չի հրապարակվել։ 

Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Նշենք, որ ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են՝ ՀՀ Սահմանադրությունը, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

Ի՞նչ պետք է պարունակի Կառավարության որոշումը

Ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝

- ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները,

- ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը,

- այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն,

- ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը,

- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը,

- ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները և նրանց իրավասությունների շրջանակները,

- ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք,

- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին,

- ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Ռազմական դրություն հայտարարելու նպատակը

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել երկրի վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը: Ինչպես նաև նպատակ է հետապնդում ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են մեր երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու: Դրանցից են, օրինակ՝ այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը, ռմբակոծումը, ՀՀ զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից, այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել ՀՀ նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար և այլն:

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության և այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները:

Իրավունքներ, որոնք չեն կարող սահմանափակվել

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Սահմանադրությամբ նախատեսված են այն իրավունքներն ու սկզբունքները, որոնց վրա սահմանափակումներ չեն կարող տարածվել: Դրանք են՝

- մարդու արժանապատվության անխախտելիությունը,

- կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը,

- խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը,

- օրենքի առաջ բոլորի հավասարությունը,

- խտրականության արգելքը,

-կանանց և տղամարդկանց հավասարությունը, ամուսնանալու ազատությունը,

-ծնողների իրավունքներն ու պարտականությունները, երեխայի իրավունքները,

-կրթության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը,

-ՀՀ քաղաքացիներից ծնված երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալը, ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը,

-Երկրի սահմաններից դուրս ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը,

- ՄԻՊ-ին դիմելու իրավունքը,

- ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքը՝ բացառությամբ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

- դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքի,

- արդար դատաքննության, իրավաբանական օգնություն ստանալու, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու, անմեղության կանխավարկածի, մեղադրանքից պաշտպանվելու, կրկին դատվելու արգելքի, դատապարտյալի բողոքարկման, ներման խնդրանքի իրավունքները

- մեղքի և պատժի համաչափության, հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքները:

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում և ինչ սահմանափակումներ կարող են գործել

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

- ՀՀ  զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում,

- փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում և օրենքով սահմանված միջոցառումների իրականացում,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

- ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները,

- բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

- ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

- սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

- հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով,

- քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

- կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից  ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

- պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

- օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,

- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,

- առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում,

- բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ,

- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:

Նշենք, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Կառավարությունն էլ չի կարող դնել իր վստահության հարցը:

 

Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը
Ամենադիտված