Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր բանակը փառահեղ է կռվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանն է։

- Պարոն Սուքիասյան, Արցախի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի լռելու և չդատապարտելու քաղաքականությունը արդյոք չի՞ նպաստում, որ Թուրքիան տարածաշրջանում դառնա ավելի լուրջ խաղացող։

— Նպատում է։ Բայց սկզբից եկեք հասկանանք Ռուսաստանի ավանդական քաղաքականությունը։ Ռուսաստանը 100 տարի է` Հայաստանի հետ հարաբերություններում և Այսրկովկասում վարում է բալանսի, հավասարակշռության քաղաքականություն։ (Ես ուզում եմ, որ այս տերմինը ճիշտ օգտագործենք՝ Հարավային Կովկաս չի, Անդրկովկաս չի, իրենց համար Անդրկովկաս է, որովհետև այնտեղից նայում են հեռու է, բայց սա Այսրկովկաս է)։ Ռուսաստանի նկատմամբ մեր պարտքերը եթերային են, և ես որքանով հիշում եմ Չեխովը ասում էր «Սխալ է ոչ թե Ռուսաստանը, այլ սխալ են այն պետությունները, որոնք Ռուսաստանին դիտարկում են դաշնակից», որովհետև Ռուսաստանը դաշնակից չի սիրում այլ սիրում է Վասսալ։ Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, որ Թուրքիան ուժեղանում է, ճիշտ է։ Եթե Հայաստանի դիրքերը թուլանան, ապա Ռուսաստանը այստեղից չքվելու է հավերժ։ Եվ դա շատ լավ պետք է իմանա Ռուսաստանը։ Մենք պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը բացի Հայաստանից այլ դաշնակից չունի, և չկա մեկ այլ ժողովուրդ, որ Ռուսաստանին դաշնակից համարի։ Ռուսաստանի բնակչության 30%-ը իսլամ է և չնայած, որ ռուսները ասում են դա մեր իսլամն է, բայց ովքեր լավ գիտեն Ռուսաստանի էթնո կազմը և նաև մի շարք ռուս վերլուծաբաններ, ովքեր Ռուսաստանի շահը լավ հասնակում են, գիտեն Հայաստանի դերը ու ստրատեգիական նշանակությունը։ Եվ եթե Հայաստանը թուլանա, ապա Թուրքիայի մի կոչով Ռուսաստանի իսլամը կմիանա Թուրքիային։ Ես հիշում եմ, որ 2015 թ.-ին Անգելա Մերկելը ասաց, որ իրենք մշակել են ծրագիր Գերմանիայում բնակվող իսլամական տարրին՝ ինտեգրելու Գերմանիայի բնակչությանը, իսկ եթե գերմանացին ասում է ինտեգրել պետք է ի նկատի ունենանք ձուլել, բայց  նույն 2015 թվականին Մերկելը հայտնեց, որ այդ ծրագիրը ձախողվել է, այսինքն այդ իսլամական տարրը չի ձուլվում։ Նույնը լինելու է Ռուսաստանում և դրանք Ռուսաստանի կյանքը դժողքի են վերածելու։ Եվ եթե Հայաստանը չլինի սա Ռուսաստանի համար գոյության խնդիր է դառնալու, չնայած, որ Հայաստանը լինելու է և ավելի է ուժեղանալու, բայց ռուսները պետք է այս մեսիջները լավ հասկանան։ Եվ հետո եթե Հայաստանը թուլանա Ռուսաստանը այս տարածաշրջանից չքվելու է հավերժ։  Եվ պետք է մեր գլոբալիստական կառույցները, դիվանագիտական կորպուսները պետք է աշխատեն Ռուսաստանի այն մասի հետ, ովքեր Ռուսաստանի շահը շատ լավ գիտեն։ Իհարկե մեր դիվանագիտությունը պետք է լավ աշխատի, բայց այսօր Հայաստանի համար առաջին խնդիրը ռազմադաշտում լավ կռվելն է, մենք պետք է կռվենք մի սկզբունքով՝ սա մեր հայրենական պատերազմն է, մեր ազգը աշխարհի համար, ռուսների տափաստանների համար, բելոռուսների ճահիճների համար  դույլերով արյուն է տվել, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք երեք հարյուր հազար զոհ ենք տվել, որը կոչվում է հայրենական, բայց իրականում հայրենական չի և մեր հայրենական պատերազմը սա է և մենք պետք է կռվենք այս տարածքի համար, որտեղ որոշվում է Հայաստանի կյանքն ու ապագան։ Եվ ես կասեմ, որ եթե մեր բանակը լավագույնս կռվի, ինչը որ իրականում անում է, և եթե մեր բանակը կորոշի, որ նոր բնագծեր ինքը պետք է ազատագրի, ապա վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր դաշնակիցներ և այդ դաշնակիցները հերթ են կանգնելու։ Չկռվող, լաց լինող, թուլացած ժողովրդին ոչ ոք դաշնակից չի ուզում դիտարկել, այլ դաշնակից են դիտարկում ուժեղ պետությանը և, եթե մեր բանակը  շարունակի, և ես վստահ եմ, որ շարունակելու է, որովհետև հիմա մեր բանակը փառահեղ է կռվում, և ես ուզում եմ կոչ անել մեր բանակին, որ որևէ կերպ կանգ չառնի մեր սահմանների վրա, որովհետև եթե այս սահմանների վրա խաղաղություն կնքվեց, ապա նորից մի երեք տարի հետո, երբ հոգեբանորեն և ֆինանսապես վերականգնվեն, ապա դրանք նորից թաթերը դիզելու են և հարձակվեն։ Եվ մեր բանակը պետք է դուրս գա բնագծեր, մեզ պետք են բնական պաշտպանության տարածքներ, ոչ թե այն ինչ որ այսօր կա։ Ես վստան եմ, որ ռուսները ինչ որ մի պահի կմիջամտեն, բայց ոչ հիմա։ Հիմա ռուսները աղաչում են, որ մենք դիմենք իրենց օգնությանը, բայց պարզվում է, որ Հայաստանը իր ամբողջ հասակով  կանգնել է թուրքական հորդայի դեմ և Հայաստանը շատ արժանապատիվ  է իրեն դրսևորում քան կայսրություն դառնալու հայտ ներկայացրած Ռուսաստանը։ Բայց դուք ճիշտ եք, եթե թուրքական կողմը ուժեղանալու է ապա Ռուսաստանը այստեղից չքվելու է։

- Վերջին օրերին ռուս պաշտոնյաները խոսում են խաղաղապահների անհրաժեշտության մասին, հնչում են հայտարարություններ, որ հրադադարից ու սպառազինությունների   հետ քաշումից հետո Ղարաբաղ կարող են բերվել ռուս խաղաղապահներ։ Սա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում:

— Պարզ է, որ դա է Ռուսաստանի փորացավը։ Հայաստանից հնչեցին հստակ հայտարարություններ, որ այստեղ խաղաղապահ չի լինելու։ Այսինքն ռուսները կարծում են, թե մենք այստեղ միամիտ ենք և 30 տարի  հայությունը Արցախի խրամատներից դուրս չի գալիս  և արյան գնով հայրենիքը պահի ու ինչ-որ «4 հատ հարբած Իվան» գան այստեղ և խաղաղապահի դեր կատարեն, պարզ է, որ դա չի լինելու։ Մեր հայ զինվորականը, հայ  տղամարդը, դարերի խորքից, հեծելազորի վրա նստած տղամարդը այսօր կանգնել է այս երկու թուրքական պետությունների դեմ և կռվում է փառահեղ ձևով։ Եվ հետո, մենք պետք է իմանանք, թե ով է մեր դիմացինը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ ադրբեջանական բանակը պատերազմից խուսափելու համար օգտագործում էր սև օճառաջուր և խոզի մազով ոտքի մատերն էին կտրում, որ չգնան պատերազմ, իսկ միայն Արցախի Չարդախլու գյուղը տվել է այնքան գեներալ, որքան ադրբեջանցի գլխաքանակով չի մասնակցել պատերազմին։1918թ.-ից սկսած հայ զինվորականը որևէ տեղ պարտություն չի կրել ադրբեջանական թուրքին և եղել է հակառակը միայն։ Պարզ է, որ Ռուսաստանը շատ է ուզում այստեղ էլ ունենա իր ներկայացուցիչը, բայց Հայաստանի արձագանքը հստակ է՝ այստեղ որևէ խաղաղապահ չի լինելու։ Օրինակ Արցախի ԱԳՆ նախարարը Սալավյովին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ մենք ունենք այդ դաժան փորձը և մենք «Կալցո» օպերացիա ենք տեսել և հետևաբար այստեղ չի լինելու ձեր ներկայությունը։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը սպասում է Հայաստանի աղերսներին, որ իրենք գան և օգնեն, բայց Հայաստանը հակառակի նման արժանապատիվ կանգնել է այս պատերազմում և էլի է կանգնելու, սա մեր հայրենական պատերազմն է, և մենք այն պատվով ենք հաղթահարելու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված