«Ժողովուրդ». Պետական հիմնարկների աշխատակիցներին արգելվել է «ճեմել» համացանցում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին սովորական է դարձել այն երեւույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին` 9:00-ից մինչեւ 18:00-ն, համացանցերում ճեմել: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում:
Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված եւ ճիշտ որոշում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում