ՀՕՊ ուժերը հակառակորդի ինքնաթիռ եւ 2 ԱԹՍ են խոցել, ոչնչացվել է կենդանի ուժ եւ զրահատեխնիկա․ ՊՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարեւելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ եւ զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»,- գրել է նա։