Թշնամու քարոզչությանը հետևելը նույն է, թե ճակատամարտում հավատալ հակառակորդի խոստումներին. Նաիրի Հոխիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում և Սփյուռքում, արդեն որերորդ դեպքն է, բացահայտում ենք, որ Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցած մարտերի նկարահանումները մեր թշնամին մոնտաժում և հրապարակում է որպես հայկական ուժերի դեմ հաջող կռվի տեսագրություն:
Մի կարդացեք ադրբեջանական և թուրքական կայքեր, մի տեղեկացեք ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներից: Թշնամու քարոզչությանը հետևելը նույն է, թե ճակատամարտում հավատալ հակառակորդի խոստումներին:
Ինչ վերաբերում է հայկական տեղեկատվական դաշտի հավաստիությանը, ապա վստահ եղեք, գուցե երբեմն մի քանի ժամ ուշանում է իրադարձությունների լուսաբանումը, բայց մերոնք կեղծ, չափազանցված լուրեր չեն տալիս, չեն թաքցնում փաստերը:
Վստահեք Հայրենիքին...