ՍԴ-ում նորից նախագահ կընտրեն. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 12-ին ՍԴ-ում աշխատակարգային նիստ է նշանակված, որի օրակարգում կրկին նախագահի եւ փոխնախագահի ընտրության հարցն է դրված։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստում, որը տեւեց շուրջ 3 օր, այդպես էլ նախագահ չընտրեցին։
Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, ով ինքնաբացարկ հայտնեց, իսկ ինքնառաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին բավարար ձայներ չհավաքվեցին․ նա ընդամենը 2 ձայն ստացավ։ ՍԴ-ում կարծում են, որ այս անգամ ազատ եւ չկառավարվող ընտրություններ կլինեն, քանի որ իշխանությունները զբաղված են պատերազմով, եւ անակնկալները չեն բացառվում։ Քանզի ընդամենը մի քանի օր առաջ ՍԴ կազմը մի կողմ էր դրել տարաձայնությունները եւ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկել ու վավերացրել միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանին այս բարդ իրավիճակում նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերել։