Թուրքիան դառնում է կայունության կործանիչը մեր տարածաշրջանում. Հունաստանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է,որ Թուրքիան մասնակցում է տարածաշրջանի ճգնաժամին՝ նաև Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիան ներխուժեց Սիրիա,ներխուժեց Իրաք,ուղարկեց ջիհիդիստներին Լիբիա և այժմ Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին:Թուրքիան դառնում է կայունության կործանիչը մեր տարածաշրջանում:Ես իսկապես հույս ունեմ,որ Թուրքիան կփոխի իր ուղղությունը»,-ասել է Դենդիասը: