Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված. իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքի իր էջում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-ասել է նա։