ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հույս հայտնել, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծում կստանա:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել կրակը։ Յուրաքանչյուր հակասություն կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, մենք հույս ունենք, որ այս հակամարտությունը նույնպես խաղաղ ճանապարհով կլուծվի՝ առանց կյանքերի կորստի» ,- ասել է Գեբրեյեսուսը: