Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր անունն է՝ հայկական բանակ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս անվիճելի ու չքննարկվող է այն պնդումը, որ ՀՀ-ում վերջին 30 տարիների ընթացքում առնվազն մեկ պետական ինստիտուտ կարողացել է լիարժեք կայացնել, որի հանդեպ ժողովրդական վստահությունը անվերապահ է, խոսքը բանակի մասին է։ Բանակաշինության առումով վերջին երեք տասնամյակներում եղած կամ նկատված թերություններով, բացթողումներով հանդերձ, այո՛, Հայաստանը և, հասկանալի է՝ Արցախը ձևավորել, կայացրել, ամրապնդել, զարգացրել են այն բանակը, որ հիրավի՝ տարածաշրջանում ամենի՛ց մարտունակն է, ռազմարվեստի առումով ամենի՛ց գրագետ պատրաստվածը, կազմակերպվածը և ուժեղը: Դա այս օրերին ևս մեկ անգամ գործնականում ապացուցվում ու ակնհայտ երևում է ռազմի դաշտում, ժամանակակից տեխնոլոգիական սպառազինությամբ ծավալված ծանր պատերազմում:

Այս գերհագեցված զինատեսակների դարում ռազմարվեստին տիրապետելն ունի իր առանցքային նշանակությունը։ Կայացած փաստ է այն, որ բանակն, իր այդ որակների շնորհիվ, այսօր տարածաշրջանում գործոն է, որի հետ չեն կարող հաշվի չնստել: Մեր բանակը եղել և այսօր, այս պայմաններում էլ այն զորեղ գործոնն է, որը հայրենի քաղաքական, պետական դերակատարներին ամուր հիմք է տալիս՝ պահանջողի դիրքից հանդես գալ, հայկական դիվանագիտության համար լիարժեք ապահովում է արդյունավետ գործելու լայն դաշտ: Ըստ էության մետք է արձանագրել, որ հայրենի բանակը համաժողովրդական ձեռքբերում է․ սա պետք է հստակ արձանագրել և անցնել առաջ: Սա զուտ կարգախոս կամ հնչեղ ձևակերպում չէ, այլ խտացված բովանդակությունն է այն ամենի, ինչ այս 30 տարիներին արել, անում և շարունակում է անել մեր ժողովուդը՝ իր ամբողջ կարողականությամբ:

Մեր ժողովուրդը անում է ամեն ինչ և տվել ու տալիս է ամեն ինչ իր բանակին, ահա այսպիսի բանակ ունենալու համար: Տալիս է ամենից թանկը, ինչ կարող է տալ որևէ ազգ. իր լավագույն զավակների կյանքը: Այն լուսավոր տղաների, որ ահա արդեն երեք տասնամյակ ու նաև դաժան փորձության այս օրերին դիմագրավում ու հաղթում են քանակով, սպառազինության ծավալով ու տեսականիով թվային, ինչպես նրանց է թվում՝ առավելություն ունեցող թշնամուն: Ու ոչ թե պարզապես դիմակայում են, այլ հարվածում են այնպես, այնպիսի վճռականությամբ ու գրագետ գործողություններով, այնպիսի անձնուրացությամբ, որ դա արդեն չեն կարողանում չնկատել նույնիսկ նրանք, այն արտաքին «խաղացողները», որոնք այսպես ասեմ, եթե բացահայտ թշնամական չեն, ապա առանձնապես բարեկամական էլ չեն մեր նկատմամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)
Ամենադիտված