Հայկական բանակը հարաբերական առումով կռվում է նաև ՆԱՏՕ-ի դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն այսօր կռվում է Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների, Ադրբեջանի և հարաբերական առումով ՆԱՏՕ-ի դեմ:1or.am-ի հետ զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Դիվանագետի կարծիքով հումանիտար հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելուց և հայկական կողմի հրադադարի մասին հայտարարելուց հետո, ադրբեջանաթուրքական կողմից դիվերսիոն հաձակումը հայկական կողմի վրա հարված էր Ռուսաստանին:
«Թուրքիան դրանով ուզում է ասել, որ որևէ մեկից չի վախենում, անգամ՝ Ռուսաստանից: Սա քաղաքական անոմալիա է, որը ցավոք կենտրոնացել է մեր տարածաշրջանում: Սա պետք է ամբողջ աշխարհը հասկանա: Սա դիվանագիտական կողմի մասին, իսկ ինչ վերաբերում է ռազմական քայլերին, ես իմ մոտեցումներն ունեմ: Առաջինը պետք է Եվլախին հարվածել և երկաթուղին շարքից հանել, հասնել Քուռի ափ և եվրոպացիների հետ նստել բանակցության, սպառնալով, որ կհարվածեն Բաքու-Ջեյհան նավթամուղին, եթե իրենց պահանջները չընդունեն: Այսինքն, պետք է հասկացնել, որ եթե իրենք հանդուրժում են ահաբեկիչների հարձակումը մեր նման փոքր երկրի վրա և իրենց բարբարոսական պրակտիկան են կիրառում, ապա բարի եղեք միջամտեք: Եվ եթե հիմա բանակցություններ սկսեն, երկու-երեք տարի հետո նույն բանը նորից կսկսեն»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Մարինե Բաբայան